Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Հոգեսոմատիկ անպտղության պատճառները

Հոգեսոմատիկ անպտղության պատճառները

Ի՞նչ է իրենից ներկայացնում հոգեսոմատիկ (ֆունկցիոնալ) անպտղությունը,- Doctors.am-ի հյուրասրահում կլինիկական հոգեբան Հասմիկ Հակոբյանն է:

-  Որո՞նք են հոգեսոմատիկ անպտղության պատճառները:

-  Պատճառների մեծ մասը չգիտակցված է: Այցելուն կարող է չպատկերացնել, որ այդպիսի գործոններ ազդել են իր վրա: Պատճառները խիստ անհատական են. նշենք ամենատարածվածները.


Կինը կարող է հրաժարվել հղիությունից՝ վախենալով ծննդաբերության գործընթացից՝ մտահոգվելով սեփական առողջության համար: Ծննդաբերական վախերը. ուրիշի բացասական փորձն ամրապնդվում է հոգեկան դաշտում և որպես ''պաշտպանական մեխանիզմ''՝ թույլ չի տալիս կնոջը հղիանալ:


Մյուս պատճառը վախն է սեփական արտաքին տեսքի համար: Կինը մտածում է, որ երեխա ունենալը կբերի գիրացման և կփչացնի կազմվածքը:


Անպտղությունը կարող է հանդես գալ որպես երկու տարբեր դրդապատճառների միջև ծագող կոնֆլիկտների հետևանք. կինը ցանկանում է միաժամանակ և՛ զբաղվել կարիերայով, և՛ երեխա ունենալ:


Առավել հանդիպող երևույթներից է վախը ծնողական պատասխանատվությունից, որ երբեմն հանդես է գալիս որպես ոչ բավարար հասունության դրսևորում:


Հնարավոր պատճառներից է նաև այն, որ կինը չի ցանկանում հղիանալ հենց տվյալ զուգընկերոջից:

-  Կարո՞ղ է հոգեսոմատիկ անպտղության պատճառ հանդիսանալ նաև հղիանալու խիստ մեծ ցանկությունը:

-  Միանշանակ: Եթե կա մի միտք, որ շատ է անհանգստացնում և որի վրա գերկենտրոնանում են, հանգեցնում է արգելափակման: Հաճախ չեն հղիանում այն կանայք, ովքեր ունեն հղիանալու անսովոր ուժեղ ցանկություն, գերկենտրոնացած են իրենց այդ ֆունկցիայի և հղիանալու գաղափարի վրա:


Հոգեսոմատիկ անպտղությունը կարող է հանդիպել նաև տղամարդկանց մոտ. հիմքում նորից անգիտակցական վախերն են, էդիպյան բարդույթը, լարվածությունը, վախը ձախողվելուց, գերկենտրոնացումը և այլն:

 

Սկզբնաղբյուր. mamul.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ